Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխարգելում և բուժում տանը

Ինչպես խուսափել ստամոքսի քաղցկեղից

Ինչպես խուսափել ստամոքսի քաղցկեղից

Ստամոքսի քաղցկեղը քաղցկեղային հիվանդությունների ընդհանուր կառուցվածքում 2-4-րդ տեղն է գրավում: Օրինակ, Ճապոնիայում ստամոքսի քաղցկեղից մահացությունը կազմում է 40%:

 

Ամերիկայում բժիշկներն ամեն տարի ստամոքսի քաղցկեղ են հայտնաբերում 29 հազար պացիենտի մոտ և ախտորոշումից հետո միայն նրանց 20%-ն է մեկ տարուց ավելի ապրում:

 

Տվյալ հիվանդության հաճախականության գագաթնակետը 50-60 տարեկան հասակն է: Տղամարդիկ կանանցից 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում:

 

Իսկ ինչպես խուսափել ստամոքսի քաղցկեղից:

 

Ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններն են.

 

  • ընտանեկան և ժառանգական  նախահակվածությունը:
  • սննդի մեջ ապխտած, թթու, կծու և նատրիում պարունակող մթերքի չափից ավելի օգտագործումը (տեղեկատվություն կա այն մասին, որ ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը 2,5 անգամ բարձր է այն անձանց մոտ, ովքեր ամեն օր կենդանական յուղ են օգտագործում):
  • ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը:
  • տվյալ քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է այն շրջաններում, որտեղ գյուղմթերքն արտադրվում է տորֆ պարունակող հողում:
  • ատրոֆիկ և հիպերարտրոֆիկ գաստրիտ, և, ընդհանրապես բազմաթիվ բորբոքային գործընթացները:
  • երկարատև չապաքինվող խոցերը:
  • պոլիպները:

 

Պաթոլոգիական գործընթացը, որը նախորդում է ստամոքսի քաղցկեղի ձևավորմանը, կազմում է ավելի քան 10-20 տարի:

 

Ստամոքսի քաղցկեղի կանխարգելման մեթոդները

 

  • Հրաժարվել չափից ավելի շատ և ոտքի վրա մշտապես ինչ-որ բան ուտելուց:
  • Սննդի դանդաղ և պարբերաբար ընդունում (կարևոր է պարբերաբար «նոսրացնել» ստամոքսահյութի ագրեսիվ թթու միջավայրը. ջրով, մրգային կամ հատապտղային հյութերվ և այլն):
  • Հրաժարվել կամ նվազեցնել աղի, ապխտած և չափից ավելի տապակած մթերքի օգտագործումը (ավելի լավ է օգտվել միկորալիքային վառարաններից, ուտելիքը գոլորշու վրա պատրաստել):
  • Բնական հյութերի (հատկապես, նարնջի) կամ կաթի օգտագործումն ավելացնել:
  • Հրաժարվել թունդ ալկոհոլային խմիչքներից կամ դրանք նոսրացնել սոդայաջրով կամ հանքային ջրով: Հրաժարվել նաև ծխելուց:
  • Ստամոքսի քաղցկեղի կանխարգելման գործում կարևոր նշանակություն ունի կանաչ մրգերի և բանջարեղենի, ինչքան հնարավոր է շատ օգտագործումը. դրանք հարուստ են բնական հակաօքսիդանտներով (ասկորբինաթթվով, b-կարոտինով, վիտամին E-ով): Օգտակար է նաև վիտամինա-հանքային համալիրների ընդունումը:

 

Ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանիշները

 

Սկզբնական շրջանում հիվանդերը, եթե նրանց մոտ զարգանում է ստամոքսի քաղցկեղ, որովայնում անհարմարության զգացողություն են ունենում և ժամանակ առ ժամանակ առաջացող ցավեր: Հնարավոր են տհաճ հոտով բխկոց: Այս ախտանիշները մի քանի շաբաթ անց ուժեղանում են, հատկապես, ուտելուց հետո: Ուռուցքով պայմանավորված,  կերակրափողի լորձաթաղանթի նյարդա-ռեֆլեկտորային ապարատը հանգեցնում է հիպերսալիվացիայի (բարձրացած թքարտադրություն), որը երբեմն քաղցկեղի առաջին  նշաններից մեկն է համարվում: 

 

Դրան հետևում է անորեկսիան (ախորժակի բացակայություն), ինչն էլ հանգեցնում է քաշի կորստի, սրտխառնոց է առաջանում: Եթե ուռուցքային գործընթացն ավելի արտահայտված է դառնում, հիվանդները սկսում են բողոքել պարբերաբար փսխումներից, իսկ առավել բարդ դեպքերում, նաև` կլման ակտի±±± խանգարումից: Աստիճանաբար սակավարյունություն է զարգանում: Կղանքը դառնում է մուգ գույնի, ինչն էլ վկայում է ստամոքսային արյունահոսության մասին: Վերը նշված առաջին իսկ նշանների դեպքում հարկ է դիմել բժշկի:

 

Կերակրափողի քաղցկեղ

 

Շատ երկրներում կերակրափողի քաղցկեղը չի անցնում 2%-ից: Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում, հաճախականության գագաթնակետը 50-60 տարեկան հասակն է:

 

Ռիսկի գործոններն են

 

  • Ժառանգական նախահակվածությունը:
  • Կերակրափողի լորձաթաղանթն ալկոհոլով, տաք հեղուկներով պարբերաբար գրգռումը և այլն: (Ֆրանսիայում հիվանդների 88% դեպքում մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքների օգտագործումն է, հյուսիսի բնակիչների մոտ` հում սառեցրած ձկնեղեննն ու թունդ ալկոհոլային խմիչքները, Ճապոնիայում` տաք օղին (սակե): Միջին Ասիայում բնիկների մոտ կերակրափողի քաղցկեղի հիվանդացությունը 8-10 անգամ ավելի բարձր է, քան եվրոպական երկրների բնակիչների
  •  մոտ: Դա նույնպես պպայմանավորված է սննդի ընդունման առանձնահատկություններով:
  • Ծխելը:

 

Կերակրափողի քաղցկեղի ախտանիշներն են

 

  • Այրոցի զգացում, սնունդը կուլ տալու ժամանակ դժվարություններ:
  • Հիպերսալիվացիա (բարձրացած թքարտադրություն):

 

Պացիենտի վիճակով և վիրաբույժի փորձառությամբ պայմանավորված, վիրահատական բուժումից հետո հիվանդների 2-ից 20%-ն ապրում է 5 տարի` առանց հիվանդության կրկնության: Մի խոսքով, հիվանդությունը բավականաչափ լուրջ է, որը հատուկ ուշադրություն և մասնագետների միջամտություն է պահանջում:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. www.likar.info
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am
Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am

Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...

Սնունդը և առողջությունը
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am

Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...

Առաջին նախաբժշկական օգնություն
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am

Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am

Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...

Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am
Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am

Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...

Իմունաբանություն
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Քոր
Քոր

Քորը գրեթե միշտ ինչ-որ հիվանդության հետևանք է` դրա արտաքին արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է դիմել բժշկի։ Քորի առաջացման պատճառը և բնույթը միանշանակ բացահայտված չեն...

Մաշկաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am

Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am

Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...

Դեղաբույսեր
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով  բռնել է տաք սուրճ...

ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Ինչպես վերացնել անհանգստությունը
Ինչպես վերացնել անհանգստությունը

Բազմաթիվ գիտնականների ուսումնասիրություններով՝ մարդու հոգեկան առողջությունն անմիջական կապ ունի նրա ընդունած սննդի հետ: Անհանգստությունը հաղթահարելու համար պետք է ընդունել բնական խոտաբույսերով...

Հոգեկան առողջություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ

Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...

Թեյեր մրսածության դեմ
Թեյեր մրսածության դեմ

Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...

Թերապիա
Բուժում է արջայուղը
Բուժում է արջայուղը

Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի են եղել արջի ճարպի օգտակար հատկությունները, որը օգտագործել են սննդի մեջ և կիրառել որպես դեղամիջոց...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել

Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:

Մարդու օրգանիզմը բազմադարյան  էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ